ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ապրիլի 14-ին ԱԺ-ում հայտնել է, որ 2025-ին 2024-ի համեմատ Հայաստանում ընդհանուր ներդրումներն աճել են 88%-ով, իսկ ուղղակի ներդրումները՝ 3,6 անգամ՝ 131,6 մլն դոլարից դառնալով 605,1 մլն դոլար։ Մասնավորապես՝ 2024-ի հունվար-դեկտեմբերին եղել են 1 մլրդ 185 մլն դոլար, իսկ 2025-ին աճել են 88 տոկոսով՝ դառնալով 2 մլրդ 228 մլն դոլար:
«Ուղղակի ներդրումների մասով նշեմ, որ 2024-ին եղել է 131,6 մլն դոլար, 2025-ին աճել է 360 տոկոսով կամ մոտավորապես 4,6 անգամ՝ դառնալով 605,1 մլն դոլար: Իրական հատվածում կատարված զուտ ներդրումների հոսքերի ծավալով առաջատար երկրներն են ԱՄՆ-ը, Լյուքսեմբուրգը, Ղազախստանը, Սինգապուրը, Շվեյցարիան, Ֆրանսիան, Մոլդովան, և այդպես շարունակվում է ցանկը:

