Ալեն Սիմոնյանը Ստամբուլում կհանդիպի Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովին:

«Ստամբուլում նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հետ: Կլինի նաեւ շփում Ռուսաստանի Դաշնային Խորհրդի իմ լավ գործընկերոջ հետ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահը:

Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ համաժողովը կանցկացվի ապրիլի 15-19 Ստամբուլում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print