Քաջարանի թունելի շինարարական ծրագրի մրցութային գործընթացը անցնում է հաջորդ փուլ

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։

Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Քննարկման են ներկայացվել մրցույթի գնահատման արդյունքները, որոնք արժանացել են հավանության:

Անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքներին։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հանձնարարվել է անցնել մրցութային գործընթացի հաջորդ փուլ՝ ապահովելով ֆինանսական առաջարկների բացումը, դրանց գնահատումը և հաղթող ընկերության վերաբերյալ վերջնական որոշման կայացումը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print