ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոշտ քննադատություն է հնչեցրել Հռոմի պապ Լեւոն XIV-ին։ Նախ նա սոցիալական ցանցերում քննադատել է՝ ասելով, որ ԱՄՆ-ի առաջին պապը պետք է «դադարեցնի ծառայել ռադիկալ ձախերին»։
Ավելի ուշ, Air Force One-ով Ֆլորիդայից Վաշինգտոն վերադառնալուց հետո լրագրողների հետ զրույցում Թրամփը ասել է. «Մեզ դուր չի գալիս Պապը, ով ասում է, որ միջուկային զենք ունենալը նորմալ է»։
«Ես չեմ կարծում, որ նա լավ է կատարում իր աշխատանքը»,- ասել է Թրամփը՝ ավելացնելով. «Ես Պապ Լեւոնի երկրպագուն չեմ»։
Լեւոն XIV-ը անցած հանգստյան օրերին դատապարտել էր «ամենազորության մոլուցքը», որը սնուցում է ամերիկա-իսրայելական պատերազմը Իրանի դեմ, և պահանջել էր քաղաքական առաջնորդներից դադարեցնել այն և սկսել խաղաղ բանակցություններ։

