«Գանձասար» ճամբարը վերականգնվում է. ԶՊՄԿ-ն աննախադեպ ծրագիր է սկսել

Կապանի տարածաշրջանում գտնվող խորհրդային ժամանակներից հուշ դարձած «Գանձասար» ճամբարը վերականգնվում է: ԶՊՄԿ-ն աննախադեպ սոցիալական ներդրումային ծրագիր է սկսել: Երբեմնի ճամբարի տարածքում լիովին նոր, ժամանակակից լուծումներով, էկոլոգիապես մաքուր փայտից համալիր կկառուցվի` ներառելով հանգստի գոտիներ, լողավազան, ֆուտբոլի դաշտ: Այս նախագծի համար հանքարդյունաբերական ընկերությունը պատրաստ է 5,5 մլն դոլարի ներդրում իրականացնել: Մի խոսքով` հսկա ձեռնարկությունը երեխաներին անմոռանալի ճամբարային օրեր է խոստանում 2027-ի ամառվանից: Վերականգնվող համալիրը նախատեսված կլինի 120 երեխայի համար: Նախագծի մանրամասները` տեսանյութում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print