Մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները

Իսլամաբադում մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները: Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իսլամաբադում բանակցություններ է վարել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ հանդիպել էր Պակիստանի վարչապետի հետ:

Իսլամական Հանրապետության պատվիրակությունը գլխավորում է Ղալիբաֆը։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Աբբաս Արաղչին, Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը և այլ պաշտոնյաներ, ընդհանուր առմամբ՝ 70-ից ավելի մարդ։

Ջեյ Դի Վենսի պատվիրակության կազմում են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և ևս մի քանի տասնյակ պատվիրակ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print