Եվրոպայի անհատական առաջնությունում հայ շախմատիստներն առաջատար դիրքեր են զբաղեցնում

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների խմբում են: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Առաջին երեք տուրերում նրանք երեքական հաղթանակ են տարել։ Շանթ Սարգսյանը հաղթել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող Անտոն Զլատկովին, Ադրբեջանը ներկայացնող Վուգար Մանաֆովին և Վրաստանը ներկայացնող Նիկոլոզի Կաչարավային:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթել է Թուրքիան ներկայացնող շախմատիստներ Ույգար Դուրուչային և Ըրայ Քըլըչին և Հայաստանը ներկացնող Ռոբերտ Փիլիպոսյանին:

2,5-ական միավոր ունեն հայ գրոսմայստերներ Էմին Օհանյանն ու Հայկ Մարտիրոսյանը:

Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ապրիլի 7-19-ը: Մրցաշարին մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ, որոնցից 15-ը Հայաստանից են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print