Շիրակի մարզում 6 մարդու կյանք խլած վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում այսօր՝ ապրիլի 10–ին,  տեղի ունեցած ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Հիշեցնենք՝ այսօր Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում բախվել են «Bmw»-ն և «Opel»-ը։ Մահացել է վեց քաղաքացի, իսկ երեք երեխա տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print