Գորիսի քաղաքապետի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով նոր քննություն կիրականացվի հակակոռուպցիոն դատարանում։ Որոշումը տեղադրված է  ՀՀ Վճռաբեկ դատարանի ֆեյսբուքյան էջում։

«Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության»,- նշված է փաստաթղթում։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ խախտվել է ընդդատությունը, և կոնկրետ դեպքում ազատությունից զրկելու հետ չկապված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշում կայացնելու հարցը պետք է լուծի մասնագիտացված՝ հակակոռուպցիոն դատարանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print