ԱՄՆ-Իրան հրադադարից հետո երկու կողմն էլ հայտարարել են իրենց հաղթանակի մասին. AFP

Չորեքշաբթի ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցին երկշաբաթյա հրադադարի։ Այն ձեռք բերվեց նախագահ Դոնալդ Թրամփի վերջնագրի ժամկետի լրանալուց մեկ ժամ առաջ: Հակառակ դեպքում ԱՄՆ նախագահը խոստանում էր «ոչնչացնել» Իսլամական Հանրապետությունը՝ գրում է AFP-ն։ Թրամփը լրատվականին ասել է, որ գործարքն ԱՄՆ-ի համար «լիակատար և անվերապահ հաղթանակ» է։ Թեհրանն էլ, իր հերթին է, հրադադարը համարել հաղթանակ և հայտարարել է ապրիլի 10-ին Պակիստանում Վաշինգտոնի հետ բանակցությունների մեկնարկի մասին։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով երկու շաբաթվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում Իրանը և Օմանը մտադիր են վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրին։

Վեճի հիմնական կետը մնում է Իրանում ուրանի հարստացման ծրագիրը։ Թրամփը պնդում է, որ միջուկային հարցը կլուծվի խաղաղության համաձայնագրի շրջանակներում։

Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն «շատ լավ առաջընթաց» է գրանցել Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագրի շուրջ բանակցություններում, որը ներկայացրել է 10 կետից բաղկացած ծրագիր: ԱՄՆ նախագահն այն անվանել է «իրագործելի»։ Թեհրանը հրապարակավ հայտարարել է պայմանները, որոնք ներառում են ԱՄՆ պատժամիջոցների վերացում, ուրանի հարստացման սահմանափակումների վերացում, ԱՄՆ զորքերի դուրսբերում տարածաշրջանից և Իրանին պատճառված վնասի փոխհատուցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print