Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 111.08 դոլարի

Նավթի գներն աճում են Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր սպառնալիքների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է 1,31 դոլարով (1,19%)՝ մեկ բարելի համար հասնելով 111,08 դոլարի։ Երկուշաբթի օրը Brent-ը թանկացել էր 0,74 դոլարով (0,68%)՝ հասնելով 109,77 դոլարի:

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 2,85 դոլարով (2,54%)՝ մեկ բարելի դիմաց  հասնելով 115,26 դոլարի։ Նախորդ սեսիայի ընթացքում պայմանագրի արժեքն աճել է 0,87 դոլարով (0,78%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 112,40 դոլարի։:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print