Արթուր Ալեքսանյանը բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը

Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը։ Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։

«Վերջին ժամերին մամուլում տարածվում է ինֆորմացիա, որ օլիմպական, աշխարհի ու եվրոպայի բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը բաց է թողնելու 2026 թ-ը:

Պաշտոնապես հայտնում ենք, որ Արթուր Ալեքսանյանն, այս պահի դրությամբ, բաց է թողնելու միայն Եվրոպայի առաջնությունը, քանի որ ապաքինվում է վնասվածքից:

Արթուրը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել»,-նշված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print