ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ Կապանում կկառուցվի մանկական ամառային ճամբար

Ապրիլի 2-ին Կապանի մշակույթի կենտրոնում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախաձեռնությամբ կառուցվելիք մանկական ամառային ճամբարի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման երկրորդ հանրային քննարկումը։

Քննարկումը բացեց Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը՝ ընդգծելով, որ ծրագիրը «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի հերթական կարևոր սոցիալական նախաձեռնություններից է։ Նրա խոսքով՝ այն միտված է երեխաների առողջության պահպանմանն ու որակյալ հանգստի կազմակերպմանը, և նախատեսվում է, որ ճամբարից կօգտվեն ոչ միայն Կապանի, այլև Սյունիքի մարզի տարբեր համայնքների երեխաներ։

Ծրագրի բնապահպանական բաղադրիչը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հովիկ Մեսրոպյանը։

ԶՊՄԿ-ի կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Ասյա Ղազարյանը ներկայացրեց ծրագրի հարկաբաժինները՝ նշելով, որ ճամբարը կզբաղեցնի 17.28 հա տարածք, նախատեսված է 120 երեխայի համար և կապահովի ժամանակակից պայմաններ երեխաների հանգստի և ժամանցի արդյունավետ կազմակերպման համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print