ԶՊՄԿ-ն՝ որպես CaseKey Academy 2026-ի Կրթական և ազդեցության գործընկեր

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանդես է գալիս CaseKey Academy 2026-ի Կրթական և ազդեցության գործընկեր։ Այս մասին տեղեկանում ենք CaseKey ակադեմիայի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

«Ուրախ ենք այս համագործակցության համար, որի շնորհիվ այս ամառ Հայաստանը կհյուրընկալի միջազգային փորձառու թիմերի և փորձագետների՝ աշխարհի առաջատար բիզնես դպրոցներից։

ԶՊՄԿ-ի ներգրավվածությունը թույլ է տալիս CaseKey Academy-ում ապահովել նաև ոլորտային խորացված ուղղություն՝ կենտրոնացած հանքարդյունաբերության վրա։ Մասնակիցները հնարավորություն կունենան ավելի լավ հասկանալու, թե ինչպես է աշխատում այս կարևոր ոլորտը՝ իրական բիզնես գործընթացների, խնդիրների և մոտեցումների միջոցով։

Միասին ձևավորում ենք ավելի կիրառական, միջազգային և ազդեցիկ կրթական միջավայր», – ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print