Ապրիլի 25-ին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի կունենա լեգենդար ջազային երաժիշտ Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը՝ ամերիկյան ջազային աստղերի մասնակցությամբ։
Հատուկ այդ օրը բեմում հանդես կգան հանրահայտ երգչուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար-վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։
Համերգի ընթացքում կհնչեն համաշխարհային ջազի հայտնի հիթերը, ինչպես նաև Գարի Քյոսայանի հեղինակային ստեղծագործությունները։

