📷ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը հանդիպել է ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը եւ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն ուրախությամբ են ընդունել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողների հետ հանդիպելու հրավերը:

«Ուսանողության հետ հանդիպումները մեզ համար հատուկ կարևորություն ունեն։ Հատկապես կարևոր է ոլորտի շուրջ միֆերի ու իրականության մասին խոսել այն մարզերում, որտեղ չկա հանքարդյունաբերություն։ Շնորհակալ ենք հրավերի, ինչպես նաև հետաքրքիր հարցերի ու անկեղծ հետաքրքրվածության համար»,-նշել են հյուրերը։

Հանդիպման ավարտին առաջարկված ոլորտային վիկտորինայի մասնակիցները կայցելեն ԶՊՄԿ՝ առաջին անգամ տեսնելու գործող հանքարդյունաբերական ծրագիր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print