«Զանգեր» կոչվող հատվածում եւ Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մարտի 27-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

«Զանգեր» կոչվող հատվածում և Ջերմուկի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է քարաթափման վտանգ, Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է լինել զգոն, ուշադիր և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print