🎦Տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է, հեռու մնալ գետամերձ տարածքներից․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղումների ինտենսիվությունը Սյունիքում պահպանվում է։ Գետերում ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։ Մարզպետը հորդորել է   չմոտենալ վարարած գետերին:

«Պատկան մարմինները մարզում անցել են աշխատանքային արտակարգ ռեժիմի, իրականացվում են կանխարգելիչ և օպերատիվ միջոցառումներ՝ իրավիճակը վերահսկելի պահելու համար։

Խնդրում ենք՝

  • հեռու մնալ գետամերձ տարածքներից,
  • չմոտենալ վարարած գետերին,
  • ճանապարհներին լինել առավել ուշադիր»,- նշվում է գրառման մեջ:

Հիշեցնենք՝ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր, որ հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print