Իմ պաշտոնավարման ժամանակ 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել սպառազինության վրա, քան 2 նախագահների տարիներին. Պապիկյան

Հայաստանում 2022-2025թթ սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա 5.4 անգամ ավելի շատ ծախս է արվել, քան երկու տասնամյակի՝ 1998-2018թթ ընթացքում:

Այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին:

«1998-2018թթ՝ երկու նախագահների կառավարման տարիներին, երկու տասնամյակի ընթացքում բանակի վրա 5.4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-2025թթ: Այսինքն՝ միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5.4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է երկու նախագահների կառավարման տարիներին՝ 1998-2018թթ»,- նշեց Պապիկյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print