Մարտի 24-ին` ժամը 14:10-ին, Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

