Սյունիքի մարզի Լեհվազ բնակավայրի 600 բնակիչ կունենա խմելու ֆիլտրացված ու քլորացված ջուր։ Ծրագիրը կյանքի է կոչվել «Դիմակայուն Սյունիք. թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում։ Իսկ Աճանան գյուղի միջնակարգ դպրոցը հիմնանորոգվել է պետբյուջեի միջոցներով, որի համար հատկացվել է մոտ 230 մլն 400 հազար դրամ։

