Սիսիանից մինչեւ Կապան եւ Քաջարան-Մեղրի հատվածները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Մարտի 10-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի ճանապարհահատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print