Իրանի հայկական եկեղեցիները չեն տուժել

Ի պատասխան մի շարք լրատվամիջոցների հարցերի՝տեղեկացնում ենք.
Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրենից ստացված տեղեկության համաձայն՝ պատերազմական գործողությունների հետևանքով Իրանի տարածքում գտնվող հայկական որևէ եկեղեցի, պատմական հուշարձան, կոթող կամ թանգարան չի տուժել։

Նշվում է, որ հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանության համար ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցառումները։ Մասնավորապես՝ սահմանամերձ տարածքների  հայկական հուշարձանները գտնվում են մշտական հսկողության ներքո և պահպանվում են սահմանապահ ուժերի կողմից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print