Սուրեն Պապիկյանը հերքում է. Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածում նոր ներխուժումներ չեն եղել

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց «Միասնության թևեր» շարժման համակարգող Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, որ ՀՀ տարածք Ջերմուկի և Գեղարքունիքի հատվածից նոր ներխուժումներ են եղել:

«Ձեր նշած անձնավորությունը ստում է, նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

Պապիկյանի խոսքով՝ ՀՀ-ում կան կուսակցություններ, ձևավորվում են նրանց արբանյակներ, որոնք մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել, իրավիճակը ապոկալիպտիկ ներկայացնել։

«Դրանք  մահվան, պատերազմի և ապատեղեկատվության ընդհանրական կուսակցություն են, որոնք մեկ  նպատակ ունեն՝ խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»,- ասաց նա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print