Հայ մարմնամարզիկը` Եվրոպայի տարվա լավագույն մարմնամարզիկ

Եվրոպայի չեմպիոն, Ունիվերսիադայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն 18-ամյա մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը ճանաչվեց 2025 թ. լավագույն տղամարդ մարմնամարզիկ: 

Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիայի կողմից անցկացված քվեարկության արդյունքներով Համլետ Մանուկյանը ստացել է ամենաշատ ձայները՝ հետ թողնել ադրբեջանցի մարմնամարզիկին: 18-ամյա Մանուկյանը ստացել է 1 միլիոն 30 հազար 759 ձայն (51 տոկոս): Երկրորդ տեղում՝ Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիեւն է 988 538 ձայնով (49 տոկոս): 

Քվեարկությանը ակտօվ մասնակցություն ունենալու կապակցությամբ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան շնորհակալություն է հայտնել երկրպագունել: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհակալ ենք յուրաքանչյուրիդ ակտիվ մասնակցության և աջակցության համար: 
Ձեր ջանքերի, համախմբվածության և անսահման սիրո շնորհիվ Համլետ Մանուկյանը ճանաչվեց տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ 

Սա մեր բոլորի հաղթանակն է։ Շնորհակալ ենք: Միասին ուժեղ ենք»,- գրված է ֆեդերացիայի շնորհավորական ուղերձում: 

Մրցանակի համար պայքարում էին նաեւ սպորտային ակրոբատիկայի Եվրոպայի բրոնզե մեդալակիր պորտուգալացի Գաբրիել Ալբուկեկը, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Տոֆիգ Ալիեւը, սպորտային մարմնամարզության աշխարհի բրոնզե մեդալակր, Եվրոպայի փոխչեմպիոն շվեյցարիացի Նոէ Զայֆերտը, սպորտային մարմնամարզության աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն բրիտանացի Լյուկ Ուայթհաուսը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print