Ռուսական կողմի հետ քննարկում ենք Հայաստանի երկաթուղիների կառավարումը երրորդ կողմին հանձնելու տարբերակը: Այս մասին մարտի 3-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ակնկալում ենք, որ կան երկրներ, որոնք պատրաստ են գնել հայկական երկաթուղիները, բայց չեմ կարող ասել որ երկրներն են դրանք»,- ասաց Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նշեց, որ դեռևս կայացված քաղաքական որոշում չկա հարցի շուրջ։ Բանակցություններ են ընթանում։

