Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ էլեկտրոնային կառավարման համակարգերի բարելավման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի մարտի 3-ին՝ ժամը 20:00-ից, համակարգերը որոշակի ժամանակով հասանելի չեն լինելու։ Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ-ը։
«Տեխնիկական աշխատանքների ավարտից հետո համակարգերի աշխատանքը կվերականգնվի բնականոն ռեժիմով։
ՊԵԿ-ը հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,–ասված է հաղորդագրության մեջ։

