Մենք ունենալու ենք ջրանջատումներ, լինելու են որոշակի ռեժիմային փոփոխություններ․ Ջրային կոմիտեի նախագահ

«Վեոլիա ջուր»-ը գրաֆիկ փոխելու որոշում կայացնելուց առաջ Ջրային կոմիտեի հետ չի համաձայնեցրել: Այն հասցեներում, որտեղ նշված է եղել 17 ժամ՝ մենք կունենանք ժամերի ավելացում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:

«Այն, որ մենք ունենք սահմանափակ ջրային ռեսուրսներ՝ հատկապես ամառվա պիկ ամիսներին, դա փաստ է, Վեոլիան չի խաբում, նախապես ասել է, որ ամառվա ամիսներին 24 ժամյա ջրամատակարարում չի կարող ապահովել: Մենք ունենալու ենք ջրանջատումներ, պարզապես հարցը հետևյալն է՝ ինչպիսին պետք է լինի ջրանջատումների տևողությունը»,- նշեց Ղալամքարյանը:

«Մեր խնդիրը Վեոլիայի հետ այն է, որ կարելի է ժամանակացույցը լավարկել, ունենալ ջրանջատումների ավելի կարճ հատվածեր, ժամերի ու ռեժիմների փոփոխություններ լինի: 2 շաբաթվա ընթացքում կարգավորումներով լինելու են որոշակի փոփոխություններ, լինելու են որոշակի ռեժիմային փոփոխություններ»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print