Երրորդ և հաջորդ երեխաների համար սահմանվեց ամսական 50 հազար դրամ նպաստ

Կառավարությունը փետրվարի 19-ի նիստում չզեկուցվող հարցերի թվում ընդունեց «Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի չափը սահմանելու, երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» որոշումը։

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սահմանվում է ամսական 50 000 դրամ նպաստ։ Նպաստը նախատեսված է 2026 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված երեխաների համար և նշանակվելու ու վճարվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության միջոցով։

Որոշմամբ սահմանվում է նաև նպաստի նշանակման և վճարման կարգը, անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման և գործընթացի իրականացման մեխանիզմները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print