ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունների՝ հանրապետության երկաթուղային համակարգի կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու ցանկությունը, չմտածված որոշում է, որի հետևանքով տարիներով ձևավորված համակարգը կարող է «մեկ ակնթարթում փլուզվել»։
«Չեմ պատրաստվում գնահատել այլ պետությունների կարողությունները երկաթուղային տնտեսության կառավարման ոլորտում, սակայն կարող եմ վստահ ասել, որ դժվար թե որևէ այլ ընկերություն կարողանա լիարժեք փոխարինել ռուսական երկաթուղային օպերատորին, որը երկար տարիներ արդյունավետ աշխատում է Հայաստանում՝ բավականին բարդ պայմաններում», — նշել է Շոյգուն։

