Կառավարությունը 948 մլն դրամ հատկացրեց 16 համայնքներում 18 սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունը փետրվարի 19–ի նիստում որոշեց 2026 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 948 մլն դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար: Այդ մասին նախագիծը ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Նախատեսվում է համաֆինանսավորել 16 համայնքների 18 սուբվենցիոն ծրագրեր. սա այս տարվա ընթացքում պետական համաֆինանսավորման ծրագրի՝ պետբյուջեի մասով առաջին համաֆինանսավորումն է»,- ասաց նա:

Նախարարը նաև թվարկեց այն աշխատանքները, որոնց ֆինանսավորմանն են ուղղվելու սուբվենցիոն միջոցները, ըստ այդմ՝ ֆինանսական պարտավորությունները վերաբերում են տարբեր համայնքներում ճանապարհների մայթեզրերի կառուցմանը, փողոցների՝ տուֆով սալապատմանը, կոյուղու ցանցերի կառուցմանը, խմելու ջրագծերի կառուցմանը, փողոցների ասֆալտապատմանը, մանկապարտեզի, քաղաքային գերեզմանի կառուցմանը, մայթերի վերանորոգմանը, մարզադաշտի վերանորոգմանը և այլն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print