Փետրվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակը մտահոգիչ է։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
. Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ,
. Շենգավիթում` փետրվարի 11-ին և 15-16-ը,
. Արաբկիրում՝ փետրվարի 14-ին,
. Նոր Նորքում՝ չի գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Ինչ վերաբերում է հայաստանյան քաղաքներին, ապա փետրվարի 7-13-ն ընկած հատվածում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
.Վանաձոր քաղաքում՝
Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ փետրվարի 8-ին,
Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել,
Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
.Հրազդան քաղաքում՝ փետրվարի 7-9-ը,
.Արարատ քաղաքում՝ փետրվարի 7-ին, 11-ին և 13-ին,
.Գյումրի քաղաքում՝ չի գերազանցել։

