Գագիկ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել առաջիկա օրերի եղանակի մասին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ առաջիկա օրերին Հայաստանում եղանակի ցրտեցում չի սպասվում։ Ըստ կանխատեսումների՝ փետրվարի 16-17-ին հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով։

«Շարունակում ենք տաքանալ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղադրված տեսանյութին կից գրել է Սուրենյանը՝ հավելելով, որ այս պահին ցուրտ օդային հոսանքների ներթափանցում չի կանխատեսվում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print