Համաճարակային իրավիճակը Հայաստանում

ՀՀ-ում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունը նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ ցածր է 2 անգամ։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

«Ընդհանուր դեպքերի գրեթե 81%-ը կազմում են 0-18 տարեկանները:

Առավել բարձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, պարագրիպի հարուցիչներ»,- ասվում է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print