«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովի փետրվարի 13-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց Կառավարության ներկայացրած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 26, ձեռնպահ՝ 1:

Ավելի վաղ հիմնական զեկուցող , ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ասել էր՝ ՀՀ տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ապահովելու, դեպի Հայաստանի քաղաքացիները բացասական տեղեկատվությունը նվազեցնելու, ինչպես նաև տեսալսողական մեդիաոլորտում առկա իրավական կարգավորումները կամ բացերը լրացնելու և հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է նոր կարգավորումներ սահմանել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում:

Օրենսդրական նոր կարգավորումներով կսահմանափակվի քաղաքացիների վրա բացասաբար ազդող տեղեկատվությունը, հնարավոր կդառնա կանխել ապատեղեկատվության, բռնության, ատելության քարոզի և այլ վնասակար բովանդակության տարածումը՝ պաշտպանելով հանրության հոգեկան, բարոյական և տեղեկատվական անվտանգությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print