Ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին մեկնարկի դուրս կգա Միքայել Միքայելյանը

Իտալիայի Միլան եւ Կորտինա քաղաքներում անցկացվող 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 13-ին Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ:

Դահուկավազքի տղամարդկանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձեւում մեկնարկի դուրս կգա Հայաստանի առաջատար դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: 

Դահուկավազքի տղամարդկանց պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 14:45-ին:

Միքայել Միքայելյանը 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում մասնակցել էր նաեւ դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձեւում։ Հայաստանի ներկայացուցիչը 73 մասնակիցների մեջ եզրագիծը հատեցլ էր 48-րդը: Միքայելյանի արդյունքը 51 րոպե 06 վայրկյան էր: Հայաստանի օլիմպիականը 58-րդ էր մեկնարկել եւ օլիմպիական չեմպիոնին զիջեց 4 րոպե 55 վայրկյանով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print