ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի և երեխաների հետ ժամանել է Երևան։
Ավելի ուշ ԱՄՆ փոխնախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Բաղրամյան 26-ում, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով։
Օդանավակայանում Ջեյ Դի Վենսին դիմավորեցին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, այլ պաշտոնյաներ։



