Քիք-բոքսինգի «Սյունիք» ակումբի սան Սերժ Պապյանին շնորհվել է Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Պատանի մարզիկի կոչումը հաստատող վկայականը հանձնել է Հայաստանի քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը:
Այս բարձր նվաճմանը Սերժ Պապյանը հասել է վերջին շրջանում արձանագրած բացառիկ արդյունքների շնորհիվ: Մասնավորապես, 2024 թ. Բուդապեշտում կայացած քիք-բոքսինգի աշխարհի առաջնությունում նա մինչև 32 կգ քաշային կարգում («քիք-լայթ» մարզաձև) հռչակվել է աշխարհի չեմպիոն, իսկ այնուհետև նույն հաջողությունը կրկնել է նաև Եվրոպայի առաջնությունում: Մարզիկի հաջողությունների թիկունքում կանգնած է փորձառու մարզչական կազմը՝ գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանը և մարզիչ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վիկտոր Խաչատրյանը:
Ակումբի գործունեությանը և մարզիկների առաջընթացին մշտապես ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՝ ի դեմս կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանի:

