Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է ծառայության բնույթը։ Այն շահարկումները, որ հոգևոր ծառայությունը բանակում դադարեցվել է, ճիշտ չեն։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- նշեց նա։
Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկվել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը նշել է․
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։

