Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հացահատիկով բեռնված վագոններ

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան են ուղարկվել հացահատիկով բեռնված վագոններ, հայտնում է ադրբեջանական АПА-ն։

Հաղորդվում է, որ այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել 1 746 տոննա ընդհանուր քաշով հացահատիկի 25 վագոն։

Այս պահի դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան արդեն ուղարկվել է մոտ 19 900 տոննա հացահատիկով 285 վագոն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print