Հայաստանը բանակցում է նոր միջուկային ռեակտորի կառուցման շուրջ․ Փաշինյան

Հայաստանի Հանրապետությունը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է աշխատել միջուկային տեխնոլոգիաներին տիրապետող տարբեր երկրների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների՝ Ֆրանսիայի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Հարավային Կորեայի, Չինաստանի հետ, և անհրաժեշտ որոշումները կկայացվեն բոլոր հնարավոր հարցերին հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում ստորագրել են երեք մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին, որը ներառում է նաև միջուկային էներգետիկան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print