Այրվել են ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը

Հունվարի 28-ին, ժամը 15։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մարմարաշեն-Նուբարաշեն ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այնթապ-Նուբարաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։24-ին, մարվել՝ 15։55-ին: Այրվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը և սրահը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print