Հայոց բանակը 34 տարեկան է

ՀՀ զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի կապակցությամբ Կապանի համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամները, Երկրապահ կամավորականների միության ներկայացուցիչները այցելել են Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղկադրման։ Իսկ Քաջարանում օրվա առթիվ կազմակերպվել էր տոնական միջոցառում։ Հանդիսավոր նիստից հետո ներկաները վայելեցին մայրաքաղաքից ժամանած երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի, «Արցախի ձայներ» երգչախմբի և Քաջարանի ստեղծագործական խմբերի կատարումները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print