«Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատման փուլում. ՇՄ նախարար

Սյունիքի մարզի «Շիկահողի» հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ սահմանազատումից հետո, այս մասին այսօր լրագրողներին ասել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը:

Համբարձում Մաթևոսյանը հույս ունի, որ խաղաղության պայմաններում հնարավորություն կունենան հարևան երկրի հետ իրականացնել անտառպահպանման աշխատանքներ սահմանամերձ հատվածներում։

Հայաստանյան մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ Սյունիքի «Շիկահողի» արգելոցի տարածքում ադրբեջանական կողմը մասսայական ծառահատումներ է անում ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների և ճանապարհների բացման համար։ Այդ նպատակով մոտ 60 հա անտառ է հատվել` կտրվել է առնվազն 14 000-16 000 մ³ փայտանյութ։ Նշենք, որ արգելոցի տարածքը 12 371.1 հա է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print