Դիպլոմայինը` ԶՊՄԿ-ում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է դռները բացել երիտասարդների առջև: Նախորդ տարի ձեռնարկություն էին այցելել հանրապետության տարբեր բուհերից: Մի մասը նախագծային աշխատանքների շրջանակում, մյուսը` պրակտիկայի, իսկ դպրոցականների մեծ մասը` նաև մասնագիտական կողմնորոշման համար: Այցելությունների շրջանն այս տարի բացում են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի ուսանողները: Դիպլոմային աշխատանքի շրջանակում նրանք եղան հարստացուցիչ ֆաբրիկայում, ապա` քիմիական լաբորատորիայում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print