Որքան աշխատատեղ է ստեղծվել 2018թ-ից հետո․ մանրամասնում է ԱՍՀ նախարարը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է վերջին տարիներին աշխատատեղերի թվի աճի վերաբերյալ տվյալներ:

«Որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց նոր են համարում, թեև ամբողջովին հին են, խոստանում են 300.000 աշխատատեղ ստեղծել։

Մենք արդեն դա արել ենք և շարունակելու ենք անել։ 2025 թ. դեկտեմբերին մենք կրկին ունենք աշխատատեղերի թվի ռեկորդ՝ 823.000։

2018 թ. մայիսին մենք ունեցել ենք 548.000 աշխատատեղ։ Հետևաբար հեղափոխությունից մինչ օրս ստեղծվել է 275.000 աշխատատեղ»,- գրել է նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print