2025-ին հանրապետությունում գրանցվել է 13813 ամուսնություն, 4879՝ ամուսնալուծություն։ Վահանավանքի վանական համալիրում և Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Աստծո օրհնությունը ստացել է 70 զույգ, իսկ ահա Քաղացիական կացության ակտերի գրանցման Կապանի սպասարկման կենտրոնում 192 ամուսնություն է գրանցվել, քիչ չեն նաև ամուսնալուծվողները՝ 90։ Վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալները փաստում են՝ հանրապետությունում նվազել է ամուսնությունների և աճել ամուսնալուծությունների թիվը։







