Ճապոնիայում աշխատակիցը սպաբնել է իր ղեկավարին՝ պարգեւավճարի կրճատման պատճառով։
Տոկիոյում ձերբակալվել է 45-ամյա վաճառքի մենեջեր Մասահիրո Յամանակային՝ տարեվերջյան պարգևավճարի անսպասելի կրճատման պատճառով իր ղեկավարին սպանելու կասկածանքով։ Ոստիկանության տվյալներով՝ Յամանական հարձակվել է ընկերության նախագահ Ակիհիրո Կավաշիմայի վրա վերջինիս բնակարանում։ Աշխատակիցը ղեկավարի դեմքին միջատասպան նյութ է փչել, ապա մի քանի անգամ դանակահարել:
Ըստ Յամանակայի՝ իր պարգևավճարն առանց որևէ բացատրության 1,5 ամսվա աշխատավարձի չափից կրճատվել է մինչև 1 ամսվա չափ։
Պարզվել է, որ Յամանական և Կավաշիման եղել են դասընկերներ և մտերիմ ընկերներ: Ոստիկանությունը շարունակում է հետաքննել հանցագործության դրդապատճառներն ու կանխամտածված լինելու հանգամանքը։

