Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն

Կիբեռոստիկանության կատարած աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ կիբեռոստիկանությունից:

«Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։

Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասվում է ՆԳՆ կիբեռոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print