Խոստացածի պես Կապանում գործարկվեց նոր տրանսպորտային համակարգը: Խորհրդային տարիներից ի վեր առաջին անգամ համայնքապատկան կառույց է ստեղծվել, որն արմատապես կփոխի քաղաքային տրանսպորտի սպասարկման մոտեցումները: Ուղեվարձի 100 դրամը անփոփոխ կմնա, երթուղիները ևս էապես չեն փոխվի: Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ և համայնքային բյուջեի միջոցներով՝ շուրջ 560 մլն ՀՀ դրամ ներդրմամբ, ձեռք են բերվել 6 ավտոբուս և 9 միկրոավտոբուս, որոնք կգործեն հունվարի 1-ից։







